ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահ սերբ Վուկ Երեմիչը, Նյու Յորքի բարձրակարգ Վերին Իսթ Սայդ թաղամասում մտնելով մթերքի խանութներ, հայտնաբերել է միայն դատարկ դարակներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ կցելով դատարկ խանութների լուսանկարներ:
ԱՄՆ բնակիչները մեծ քանակությամբ պարենամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում՝ կապված «Սենդի» փոթորկի հետ: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկն առավել ուժեղ հարվածներ կհասցնի Նյու Յորք, Կոննեկտիկուտ և Փենսիլվանիա նահանգներին:
Փոթորիկն արդեն անցել է Կուբայով, Յամայկայով, Պուերտո Ռիկոյով և Բահամյան կղզիներով՝ դառնալով 65 մարդու մահվան պատճառ:










































