Հոգեբան Միշել Մակույեդը հարցում է անցկացրել ամերիկյան ընկերությունների աշխատակիցների շրջանում ու պարզել՝ աշխատավարձը միշտ չէ, որ առաջնային է աշխատանքային գործընթացում:
Համաձայն նրա հետազոտությունների՝ աշխատակիցների 65%-ը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ղեկավարի հետ: Դա նրանց ավելի շատ կուրախացնի, քան դրամապանակում առկա գումարը:
Փողը նախընտրել է միայն հարցվածների 35%-ը` հայտնում է MedDaily-ն:
Ընդհանուր առմամբ՝ իրենց աշխատանքից գոհ է ամերիկացիների միայն 36%-ը:
Հարցախույզի մասնակիցների 31%-ը խոստովանել է` երբ գնահատված չես, չես ոգեշնչվում:
Մակույեդը հաշվարկել է՝ դժգոհ աշխատակիցները ընդհանուր առմամբ վնասում են ընկերությանը: Աշխատանքի արտադրողականության նվազման պատճառով ընկերությունները ամեն տարի կարող են կորցնել 360 մլրդ դոլար:
Ընդ որում՝ մարդկանց 60%-ը հայտարարել է, որ իրենք ավելի արդյունավետ կաշխատեն, եթե ղեկավարի հետ ունենան լավ հարաբերություններ:










































