Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 11: 30-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա`Ռուսաստանում հայերի նկատմամբ խտրականություն ցուցաբերելու դեմ:
Ակցիան մասնավորապես ի պաշտպանություն երկու հայ երիտասարդներների է, որոնց չարած հանցանքի համար, առանց որևէ ապացույցի ռուսական «արդարադատությունը» սպառնում է նվազագույնը 8 տարի ազատազրկման դատապարտել:
Հայ հասարակությունը չպետք է հանդուրժի իր հայրենակիցների նկատմամբ ոչ միայն ազգայնամոլների, այլ պետականորեն ուղղորդված խտրական քաղաքականությունը:







































