Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ձախողման պատասխանատվությունը հակամարտող կողմերից միայն մեկի վրա չի բարդում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք հեռու ենք միայն մեկ կողմին մեղադրելուց: Այժմ այնտեղ պատերազմ է ընթանում, իսկական զինված հակամարտություն»,- նշել է Լավրովը:
Իր հերթին Բրահիմին միացել է Սիրիայի իրադրության վերաբերյալ Լավրովի գնահատականին: «Եթե դա քաղաքացիական պատերազմ չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է քաղաքացիական պատերազմը»,- ասել է Բրահիմին:










































