Սիրիայի Դարաա քաղաքում պաղեստինցի փախստականների ճամբարում սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների՝ Ահմադ Հալիլ Հալիլին և Ահմադ էլ-Խարուբիին: Պաղեստինյան խմբավորման հրամանատարների մարմինները մի քանի ժամ ընկած են եղել փողոցում. նրանց վախեցել են մոտենալ: Երկուսին էլ սպանել են սիրիական բանակի դիպուկահարները: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ինչպես հաղորդվել է, սեպտեմբերի վերջին Սիրիայի մայրաքաղաքում իրականացվել է պաղեստինցի փախստականների ձերբակալությունների զանգվածային ալիք: Ձերբակալվել էր 100 մարդ: Հոկտեմբերին կառավարական բանակի կողմից Դարաայում պաղեստինցի փախստականների ճամբարի հրետակոծման հետևանքով զոհվել է 20 պաղեստինցի: Սիրիայում քաղաքացիական պատերազմի 19 ամիսներին ավելի քան 400 պաղեստինցի է սպանվել:











































