Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

ՀԱԿ-ին հաշվից դուրս թողնել չի կարելի. Լյուդմիլա Սարգսյան

ՀԱԿ-ն ինչ-որ տեղ պասսիվացել էր, բայց ՀԱԿ-ին հաշվից դուրս թողնել չի կարելի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելովվերջին շրջանում ՀԱԿ պասսիվության մասին:

Նա նշեց, որ ՀԱԿ-ին չի կարելի թերահավատորեն վերաբերվել, քանի որ, նրա հավաստիացմամբ, ՀԱԿ-ն իր ուժը դեռ ցույց կտա: Լյուդմիլա Սարգսյանի պարզաբանմամբ՝ չի եղել մի քաղաքական ուժ, որը կարողանար միավորել այսքան ուժերի և հինգ տարի գոյատևեր: «ՀԱԿ-ն այսօր նորից վերելք է ապրում, չի կարելի նրան հաշվից դուրս թողնել: Որոշ չափով ՀԱԿ-ըպասսիվացել էր, բայց մենք մեզ վերագտել ենք»,- ասաց ԱԺՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Անդրադառնալով ՀԱԿ անդամներ Գուրգեն Եղիազարյանի, Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին՝ նա ասաց, որ Գուրգեն Եղիազարյանը, ասելով, թեՀԱԿ-ը հենց այսօր կհամագործակցի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ, նկատի է ունեցել այն, որ երկիրը փրկելու համար կարելի է բոլորի հետ համագործակցել:

«Բայց երկու նախագահների մասով նկատի է ունեցել, որ նրանք թողնեն ուգնան: Իսկ Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց առանձին կարծիքներն են արտահայտել, որոնք, ի վերջո, իմի են գալու՝ ինչպես միշտ: ՀԱԿ-ը դեռ նման որոշում չունի»,- հստակեցրեց բանախոսը:

Հարցին, թե վատ չի՞ զգում, որ ՀԱԿ-ը, իրեն անվանելով գաղափարական ուժ, պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ան ասաց, որ վատ չի զգում, քանի որ դեռևս չեն համագործակցում: Նա նաև չի համարում, որ ԲՀԿ-ն գաղափարական ուժ է: «Գիտենք, թե ինչ նպատակով է այն ստեղծվել, բայց այդ միավորըհնարավորություն ունի լրջագույն քաղաքական ուժ դառնալու, եթե ցանկանա: Նրանք այդ հնարավորությունն ունեն:Եթե չդառնան՝ ՕԵԿ-ի կողքին իրենց տեղը կզբաղեցնեն»,- կարծիք հայտեց Լյուդմիլա Սարգսյանը:

Խոսելով գալիք նախագահական ընտրությունների և նախագահի թեկնածուի շուրջ ՀԱԿ դիրքորոշման մասին՝ նա ասաց, որ ՀԱԿ-ում ընդգրկված բոլոր ուժերն այն կարծիքին են, որ ՀԱԿ-ը պետք է ունենա իր թեկնածուն՝ ի դեմս ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի: «Սակայն նաիր որոշման մասին հանրահավաքում կհայտարարի: Ընդհանրապես ՀԱԿ-ից նախագահի այլ թեկնածություն չի քննարկվել, ասեմ, որպեսզի բացառեմ բոլոր կարգի խոսակցությունները»,- նկատեց բանախոսը:

Անդրադառնալով «Ժառանգություն» – «Ազատ Դեմոկրատներ» ապահարզանին՝ Լ. Սարգսյանն ասաց, որ միավորումն արհեստածին էր, ուստի տրոհվեց բնականոն պատճառներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում