Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի 34-ամյա պաշտպան Ռիկարդու Կառվալյույի հետ համագործակցությունը շարունակելու հավանականության մասին:
Պորտուգալացու՝ «Ռեալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ հուլիսի 1-ին.
«Մենք մի քանի բարձրակարգ կենտրոնական պաշտպաններ ունենք: Ռիկարդուն նույնպես այդ թվում է, բայց նա ամենատարեցն է այդ շրջանում: Գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք հրաժեշտ կտանք նրան»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է TMW-ն:








































