Գիտնականները պարզել են, որ խոշորագույն լուսնային ծովը՝ «Փոթորիկների օվկիանոսը», որը գտնվում է Երկրի արբանյակի տեսանելի կողմի արևմտյան հատվածում, իրականում հսկա աստերոիդի հետք է: Այս մասին գիտական հոդվածը տպագրվել է Nature Geoscience ամսագրում:
Ուսումնասիրության հեղինակներն են ճապոնացի գիտնականները՝ Առաջադեմ գիտության և տեխնիկայի ազգային ինստիտուտից: 2.5 հազար կմ երկարություն ունեցող օվկիանոսի մասին նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով նրանում հողի քիմիական կազմը՝ «Կագույա» ճապոնական սարքավորումների օգնությամբ:
Մոլորակաբանները ցանկացել են հասկանալ, թե ինչո՞ւ է Լուսնի տեսանելի կողմը գրեթե ամբողջությամբ պատված ծովերով և ռելիեֆի հարթ ձևերով, իսկ հակառակ կողմը՝ առավելապես բլուրներով: Նրանց խոսքով՝ ձևավորման շրջանում Լուսինը հարձակման է ենթարկվել աստերոիդների կողմից: Ինչպես բացատրել են փորձագետները՝ հենց խոշոր աստերոիդի անկման վայրում էլ Լուսնի սառած կեղևը հալչել է: Նրանք մտադիր են երկրաբանական քիմիական կառուցվածքները ուսումնասիրել նաև Լուսնի այլ հատվածներում:








































