Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի կապակցությամբ.
«1923 թվականի հոկտեմբերի 29-ին հանրապետության հռչակումից ի վեր Թուրքիան զարգացման երկար ճանապարհ է անցել և վերածվել խոշոր տերության: Թուրքիան հպարտանում է իր հաջողություններով և մտադիր է էլ ավելի զարգացնել ժողովրդավարությունը, տնտեսությունը, բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը և միջազգային արենայում քաղաքական հզորությունը:
Թուրքիան կլուծի իր առջև կանգնած բոլոր խնդիրները և թույլ չի տա խոչընդոտել երկրի զարգացմանը: Թուրքիան վստահաբար առաջ է գնում՝ հաջողությամբ հաղթահարելով իր բարգավաճման ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ հանրապետությունը հանդիսանում է ողջ թուրք ժողովրդի պայծառ ապագայի գրավականը:
Հիշեցնենք, որ Անկարայի նահանգապետարանն օրեր առաջ արգելել է հանրապետության հիմնադրման կապակցությամբ ավանդաբար քեմալականների կողմից անցկացվող երթը:








































