Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հյուսիսարևմտյան Արդեբիլի նահանգ կատարած այցի ժամանակ քննադատել է ԱՄՆ-ին.
«Ամերիկացիները, որոնք միջազգային հանրությունում չկարողացան հասնել քաղաքական ու ռազմական գերիշխանության, այժմ ձգտում են ոստիկանի դեր խաղալ տնտեսության մեջ: Իրանին հաջողվել է կոտրել տարածաշրջանում ԱՄՆ-ի գերիշխանությունը: Իրանի որդեգրած ճշմարիտ ռազմավարությունը ձախողեց տարածաշրջանում Վաշինգտոնի պլանները:
Իրանը պետք է ռազմավարական բնույթի քայլեր ձեռնարկի ներկա փուլում: Տնտեսական ոստիկանի դեր խաղալու՝ ԱՄՆ-ի ջանքերը տապալվելու են: Շուտով աշխարհում կավարտվի կեղծ կայսրությունների դարաշրջանը»:








































