«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործարար մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերությունը պետական ծրագրով արտասահմանից ներկրված ցեղական երինջներ է գնել, բայց բավականին երկար ժամանակ վճարումը չի կատարել:
Բացի այդ, անցած տարի նույն ընկերությունը Գյուղատնտեսության նախարարությունից նաև ցորենի սերմեր է գնել և դրա դիմաց նույնպես երկար ժամանակ վճարում չի կատարել: Միայն իշխանությունների միջամտության արդյունքում է վերջերս Ռ. Ծառուկյանը կատարել գնած երինջների և սերմնացու ցորենի դիմաց վճարումները:









































