Կրկնվող վիժումներ ունենալու դեպքում ուղղակի անհրաժեշտ է հանձնել արյան անալիզ՝ հակաֆոսֆոլիպիդային ախտանիշից խուսափելու համար, հաղորդում է The Telegraph-ը: Տվյալ ախտանիշի ի հայտ գալու դեպքում հակամարմիններ են ձևավորվում որոշ սեփական ֆոսֆոլիպադների համար:
Արդյունքում ձևավորվում է իմունային ռեակցիա սաղմի և պտղի աճման և ձևավորման ընթացքում: Ախտանիշն արձանագրվում է հղիների 5 %-ի մոտ: Մոր համար հիմնական խնդիրը տորմբոզն է: Երեխային կարող է չբավականացնել թթվածինը, որը վիժում է սպառնում արդեն հղիության վերջնական փուլերում:
Լոնդոն Բրիջի համալսարանի պրոֆեսոր Գրեխամ Խյուզը վստահ է, որ այդ ախտանիշը կարելի է բացահայտել ուղղակի արյան անալիզի միջոցով: Ասպիրինի ընդունման դեպքում ցուցանիշը կբարելավվի 20-ից մինչև 75%:
Հաճախ բժիշկներն իրենք էլ գլխի չեն ընկնում այս ախտանիշի մասին և դիմում են այլ միջոցների:










































