Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է իր դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտել հայ ոսկերչության անցյալը, ներկան և աջակցել ոլորտի ապագա զարգացմանը:
«Մենք՝ հայերս, վոսկերչության մեջ ունեցել ենք ճիշտ այն դերը, որն ունեցել են շվեյցարացիները ժամագործության մեջ: Այն բացառիկ ներդրումը, որ կատարել են հայազգի ոսկերիչները դարեր շարունակ մեր ազգաին հպարտությունն է: Իբրև Հիմնադրամ՝ մենք մեր առաքելությունն ենք տեսնում այս ներդրումը աշխարհով հանրահռչակելու մեջ», – նշել է Հայ ոսկերիչների հիմնադրամի գործող նախագահ և համահիմնադիր Պիեռ Աքելյանը: Նա հավելեց, որ նվիրատվությունները կօգնեն բացահայտել հայ ոսկերչության պատմությունը և ճանապարհհարթել դեպի ապագա:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, ներկայիս հայազգի ոսկերիչների գործունեության հետազոտում և հանրահռչակում: Հիմնադրամի գործունեության կարևորագւոյն ուղղություններից է կրթականը, որի շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայազգի երիտասարդներին ՝ աշխարհի լավագույն դիզայնի դպրոցներում սովորելու համար:
Հայ ոսկերիչների հիմնադրամը այս պահին ներկայացնում է երկու հովանավորչական փաթեթ՝ $25,000 և $15,000: Հովանավորները կհիշատակվեն Հիմնադրամի բոլոր մեր հրապարակումներում: Յուրաքանչյուր հովանավոր իբրև հուշանվեր կստանա Franck Muller ժամացույց՝ հատուկ սահամանափակ շարքից: Այս բացառիկ ժամացույցները ստեղծվել են Franck Muller ընկերության գլխավոր տնօրեն պարոն Վարդան Սիրմակեսի աջակցությամբ և նվիրված են հայոց այբուբենին: 38 ոսկե և 38 պողպատե ժամացույցներից յուրաքանչյուրը կրում է մի տառ:











































