Կանադական բիզնես դպրոցի գիտնականներն ուսումնասիրություն են ացկացրել` ապացուցելով, որ ամռանը ծնված երեխաները գրեթե չեն զբաղեցնում ղեկավար պաշտոններ:
Մասնագետները մի քանի տարիների ընթացքում ուսումնասիրել են 500 ընկերության ղեկավարների կենսագրություն, պարզվել է, որ հունիս-հուլիս ամիսներին լույս աշխարհ եկած մարդիկ ամենաքիչն են դառնում տնօրեններ: Ընդհանուր թվից ղեկավարների միայն 6%-ն էր ծնվել հունիսին և 5,8 %-ը` հուլիսին:
Մեծ թվով ղեկավարներ էին ծնվել մարտ և ապրիլ ամիսներին` համապատասխանաբար` 12,5% և 10,7 %:
Գիտնականներն այս փաստը կապում են այն հանգամանքի հետ, որ ամռանը ծնված երեխաները դասարանում ամենափոքրն են լինում: Սովորաբար դասարանի ամենամեծերի ծննդայն օրը հենց համընկնում է գարնանային ամիսների հետ: Տարրական դասարաններում մեծ երեխաների ուսումնական հաջողությունները նպաստում են, որ հետագայում արդեն, սովորույթի համաձայն, նրանք ձգտեն գերազանցել շրջապատին:











































