Չիլին ամենահետաքրքիր պետություններից մեկն է` էքսպրեսիվ տեղաբնակներ, հետաքրքիր պատմություն, գեղանկարչական բնապատկերներ, գեղեցիկ լեռնային զանգվածներ, բնության արգելոցների հետաքրքիր բազմազանություն: Նրա ամենահայտնի տեսարժան վայրերից են Տորրես-Դել-Պեյնի գրանիտե «աշտարակները», Պարնիկոտա հրաբուխը, Հուիլո-Հուիլո արգելոցը, ուր գնալու ճանապարհին, ի դեպ, հնարավոր չէ չնկատել Montana Magica Lodge ոչ սովորական հյուրանոցը. այստեղ անպայման արժե հանգստանալ:
Գեղատեսիլ անտառում անմիջապես ուշադրություն է գրավում հրաբխային կրակի փոխարեն գագաթից ժայթքող ջուրը: Իհարկե, սա իսկական հրաբուխ չէ, այլ հյուրանոցային համալիրի ճարտարապետների ստեղծագործությունը: Շինությունն ամբողջությամբ ծածկված է մամուռով և թփերով ու ջրով, որը ցած է հոսում «հրաբխի» գագաթից:
Montana Magica Lodge-ն ունի ընդամենը 13 համար. 4-ը` լյուքս, որոնք գտնվում են «սարի» ներքևի հատվածում, 5-ը` սովորական, շինության միջնամասում, իսկ էկոնոմ դասի համարները ամենավերևում են: Այստեղ ամեն ինչ առկա է լիարժեք հանգստի համար. մինի գոլֆ, մանկական խաղասենյակ, ռեստորան, ընթերցասրահ, բար և սաունա: Սակայն հյուրանոցի ամենամեծ առավելությունը բաղնիքն է, որը պատրաստված է ծառերի բներից և տաքանում է բնական ճանապարհով:
Դուրս գալով հյուրանոցից` այցելուները հայտնվում են հեքիաթային բուսական աշխարհում, ֆլորան և ֆաունան ուղղակի աչք են շոյում բազմազանությամբ:











































