«Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով Նյու Յորքի իշխանությունները տարհանել են քաղաքի առավել վտանգավոր շրջանների բնակիչներին: Իրենց տները պետք է լքեն Բեթթերի Փարք, Սիթի Այլենդ և Քոնի Այլենդ շրջանների, ինչպես նաև ափամերձ տարածքների բնակիչները, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 375 հազար։ Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:
Քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարգադրությամբ անվտանգ շրջաններում տարհանված մարդկանց համար բացվել են 72 կենտրոններ: Նա կարգադրել է նաև հետաձգել դպրոցներում դասերը: Դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Ներկա պահին «Սենդին» գնահատվում է որպես երկրորդ կարգի փոթորիկ: Մտավախություն կա, որ այս փոթորկի պատճառած վնասները սպասվածից մեծ կլինեն: