Արաբական աշխարհում հայտնի պարուհիներից մեկը` Դինան, իսլամի շիա ճյուղի հետնորդների մոտ ցասում է առաջացրել` նկարահանվելով Մուհամմեդ մարգարեի դուստր Ֆաթիմայի` շիաների կողմից առավել հարգված իմամ Ալիի կնոջ մասին պատմող կենսագրական ֆիլմում։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Եգիպտական շիաների առաջնորդները կոչ են արել ֆիլմը չցուցադրել կինոթատրոններում, իսկ նրանց կազմակերպության մամլո քարտուղար Բախա Անվար Մուհամմեդը հայտարարել է, որ Դինայի մասնակցությունը «Աբդո Մութա» ֆիլմում վիրավորում է հավատացյալների զգացմունքները, քանի որ դրանով անհարգալից վերաբերմունք է դրսևորվում Մարգարեի հետնորդների նկատմամբ: Նա հայտարարել է, որ շիաները հետաքննություն սկսելու պաշտոնական խնդրանքով դիմել են երկրի գլխավոր դատախազություն:
Շիա համայնքի ներկայացուցիչը դիմել է սունի ազդեցիկ կազմակերպություններից մեկին` «Ալ-Ազխար»–ին` կոչ անելով դատապարտել «սրբապղծությունը»:
Դինան հայտարարել է, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել: Նրա խոսքերով՝ «Օ՜ ազնիվ մայր՝ Հուսեյնի և Հասանի» երգին ուղեկցող պարը չի կարող վիրավորել իսլամի հարգարժան կերպարներից մեկին:
Իսլամում Ֆաթիմայի երկրպագությունը համարժեք է քրիստոնեության մեջ Մարիամ Աստվածածնի պաշտամունքին։









































