Թաիլանդի Ռատչաբուրի ավանը, որը գտնվում է մայրաքաղաք Բանգկոկից 80 կմ արևմուտք, հայտնի է իր բնության տեսարժան և պատմական վայրերով: Վերջերս քաղաքը համալրել է դիտարժան օբյեկտների ցանկը: Հայտնվելով այնտեղ` շատերը վախենում են ցուցադրված և մսի վաճառքի կեռիկներից կախված մարդկային մարմնի մասերից: Դա առաջին հայացքից դիահերձարան կամ մոլագար մարդասպանի որջ է հիշեցնում, սակայն իրականում դա Ուրանոմի հացթուխ ընտանիքն է:
Հացե քանդակների գաղափարը արվեստի ոլորտի 31-ամյա ուսանող Քիթիվատ Ունարոմինն է եղել: Այս մասին հայտնում է rumbur պորտալը:
Որպեսզի աշխատանքներն ավելի իրական տեսք ունենան, նա օգտվում է անատոմիայի գրքերից և գործի դնում բժշկական փորձաքննության թանգարան այցելության իր հիշողությունները:










































