Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

Այսուհետ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն առավել սերտորեն կհամագործակցեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ֆիլիպ Գորդոն

Ադրբեջանական salamnews.org լրատվական կայքը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը, նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ներդրմանը.

«Մենք կուժեղացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեր համագործակցությունը, որպեսզի դրանով իսկ օգնենք Հայաստանին ու Ադրբեջանին` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Բացի այդ, մենք շարունակում ենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք կշարունակենք աջակցել նրա տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում:

ԱՄՆ-ը կտրականապես աջակցում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ձևաչափին, որում ներառված են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Հարավային Կովկասի երեք երկրները: Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ աշխատեն Եվրոպայում հետագա հակամարտությունների առաջացումից խուսափելու համար և նպաստեն այդ երկրներում ժողովրդավարության զարգացմանը»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ բանակցությունների տապալման հարցում առաջին հերթին իրենց մեղքն ունեն միջազգային միջնորդները, որոնք ամեն գնով ցանկանում են այդ բանակցությունները փաթաթել կողմերի վզին.

«Միևնույն ժամանակ խնդրի լուծման հարցում գոյություն չունեն տարաձայնություններ միջազգային միջնորդների` առաջին հերթին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Երկու երկրների համար էլ անցանկալի է համարվում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Սակայն տարաձայնությունների բացակայությունը դեռ չի նշանակում, որ նրանք պատրաստ են համատեղ գործել: ԱՄՆ-ը վառ հետաքրքրություն չի ցուցաբերում Ղարաբաղի նկատմամբ: Դրա համար էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ վերջին շրջանում Մոսկվայի դերը մյուս միջնորդների համեմատ զգալիորեն աճել է:

Պատերազմի վերսկսման դեպքում եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, ապա Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, ինչի համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից: Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում