Գոլորշու մատակարարման խողովակներում անսարքությունը հանգեցրել է Հարավային Կորեայում ատոմակայանի ռեակտորի աշխատանքի ավտոմատ դադարեցման՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Վթարի հետևանքով տեղի է ունեցել երկրորդ ռեակտորի ավտոմատ անջատում»,- լրագրողներին հայտնել է ատոմակայանի Korea Hydro Nuclear Power օպերատորը:
Նրա խոսքով՝ անսարքության հետևանքով ավտոմատ փակվել են փականները, որտեղից գոլորշի է մատակարարվում տուրբիններին:







































