Կատալոնական «Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է լուրերն այն մասին, թե կատալոնյան թիմն արդեն իսկ կատարել է «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման գումարի առաջին մասնաբաժնի վճարումը, որը կազմում է 10 միլիոն եվրո:
«Նեյմարը «Սանթոս»-ի խաղացող է: Չեմ կարող ասել՝ նա արդյոք կդառնա՞ «Բարսելոնա»-ի խաղացող, թե՞ ոչ: Մենք հարգում ենք «Սանթոս»-ին: Չեմ կարդացել ֆինանսական հաշվետվությունը, բայց գիտեմ, որ Նեյմարը «Սանթոս»-ի խաղացող է»,- իսպանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Սուբիսարետան:








































