Սաուդյան Արաբիայի մահմեդականության գործերով նախարարությունը, համագործակցելով ներքին գործերի նախարարության հետ, հաջայի ուխտավորների համար հրատարակել է 13 մլն տեղեկատվական թռուցիկներ 9 լեզվով, հաղորդում է alarabiya.net-ը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները 13 մլն 700 հզ թռուցիկ են տարածել տրանսպորտի, շտապ օգնության և հասարակական վայրերի մասին:
Այս տարի ավելացել է լեզուների քանակը, որոնցով հրատարակվել են թռուցիկները, բարելավել են ձևավորումը, մեծացրել տառաչափերը:











































