Friday, 12 06 2026
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Եթե Իվանիշվիլիի հայամետ խոստումներն իրականանան, հրաշալի կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

 

– Պարոն Թորոսյան, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի նորանշանակ վարչապետ ԲիձինաԻվանիշվիլիին հրավիրել է Հայաստան: Ի՞նչ եք կարծում` Իվանիշվիլին առաջին այցը Հայաստա՞ն կկատարի:

Քանի որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ ամենաբարձր մակարդակներում բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, բնականաբար` հիմա էլ շահագրգիռ է նոր ձևավորված իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատելով: Ես ողջունում եմ Հայաստանի վարչապետի՝ Իվանիշվիլիին Հայաստան հրավիրելու քայլը: Կարծում եմ՝ կգա, անպայման կգա: Անընդհատ քննարկվում էր, թե առաջին այցը որ երկիր է կատարելու Իվանիշվիլին՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա. չգիտեմ: Նա ի սկզբանե հայտարարել էր, որ Վաշինգտոն է գնալու, հետո թե` Բրյուսել: Թե Հայաստան այցը որը կլինի ` կտեսնենք:

 – Հայերի վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո Իվանիշվիլին ազգային փոքրամասնություններից առաջինը Վրաստանի հայերի հետ հանդիպեց: Արդյոք նրա այդ քայլի նպատակը հայկական համայնքին սիրաշահե՞լն էր, թե՞ իրոք նա կարևորում է վիրահայ համայնքի դերը Վրաստանի զարգացման գործում:

– Հաշվի առնելով Իվանիշվիլիի տեսակը և գործունեությունը` չեմ կարծում, թե նա ծայրահեղ ազգայնական է: Վրաստանում ազգայնականությունը շատ տարածված է: Դա ամուր հիմքեր ունի, և դրանով է պայմանավորված հակահայկականությունը: Վրաստանում մեծ հայկական համայնք կա, դարեր շարունակ հայերն այնտեղ ներկայություն են ունեցել, դարեր շարունակ Թբիլիսիի քաղաքագլուխներ են եղել, տիրապետել են տնտեսական հնարավորությունների, ինչը, բնականաբար, խանդ է առաջացրել վրացիների մոտ: Բայց չեմ կարծում, թե Իվանիշվիլիի այդ հայտարարությունը մենք այսօր պետք է հիմք ընդունենք հայ-վրացական նոր հարաբերությունների համար: Այնտեղ կատարվել է իշխանափոխություն, և մենք պետք է հույս ունենանք և ամեն ինչ անենք` Վրաստանի հետ նորովի հարաբերություններ ձևավորելու, հայ-վրացական հարաբերությունները էապես բարելավելու համար: Նա, ըստ էության, այդ հայտարարությունը որոշակի իրավիճակում է արել, թե՝ վրացիները չեն կարողանում դրսում ամրանալ, ուժեղանալ, բոլորը ձգտում են իրենց հողի վրա ամրապնդվել, իսկ այ, հայերն ու հրեաները զարմանալիորեն իրենց հայրենիքից դուրս ապրում են, ուժեղանում, Սփյուռք են ձևավորում: Այդ ենթատեքստում է հավանաբար ասել, քանի որ դրանից անմիջապես հետո նա հերքեց  իր ասածները և առիթը բաց չթողեց` հայ համայնքի հետ շփվելու:

– Բայց նույն Իվանիշվիլիի թիմում կան հայատյաց գործիչներ, որոնք չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հանդեպ: Հաշվի առնելով դա՝  ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա հայ համայնքը:

– Մեկ հոգի կա, որին կարելի է հայատյաց համարել: Նախընտրական շրջանում` քարոզարշավի ժամանակ, այդ գործիչը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ինչ-որ բացասական արտահայտություններ է թույլ տվել: Դա վրաց ազգայնականության շարքային դրսևորում է: Վրաստանը բազմազգ է, բայց իր այդ մեծ ռեսուրսից օգտվելու ու դա երկրի զարգացմանը ծառայեցնելու փոխարեն` անընդհատ, սկսած Գամսախուրդիայի ժամանակներից, «Վրաստանը` վրացիներին» կարգախոսով է առաջնորդվում այդ երկիրը: Այդպես շարունակելու դեպքում Վրաստանը պարզապես կձախողի: Այդ գործիչը հետագայում ներողություն խնդրեց իր արտահայտությունների համար, համենայնդեպս` գոնե ցուցադրաբար այդպես վարվեց:Ամեն դեպքում` նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերին չսիրող այլ գործիչներ աչքի չեն ընկել: Հայտարարությունների մակարդակով  միայն մեկ դեպք է եղել: Հայերը կարող են ունենալ ակնկալիքներ՝ ելնելով միայն Իվանիշվիլիի խմբի հայանպաստ խոստումներից: Եթե դրանք իրականանան, հրաշալի կլինի, իսկ եթե մնան զուտ խոստումներ՝ ձայներ կորզելու նպատակով, ապա հայ ընտրողն անպայման հաջորդ ընտրություններին կվերանայի իր դիրքորոշումը: Ցանկացած ընտրություն իր հետ բերում է առաջընթաց, բարելավում է  իրավիճակը, և կարծում եմ` հայերի հետ կապված խնդիրներն էլ նպաստավոր լուծում կստանան:


– Իվանիշվիլին մտադիր է նաև Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել: Ի՞նչ եք կարծում`  այս պայմաններում հնարավոր կլինի՞ արծարծել Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը, որի շնորհիվ երկաթուղային ճանապարհով Հայաստանից փոխադրումներ են կատարվում Ռուսաստան:

– Դա մեծագույն հաջողություն կլինի մեզ համար: Տեսականորեն դա հնարավոր է: Եթե վրաց-ռուսական հարաբերությունները բարելավվեն, և Աբխազական երկաթուղին բացվի, դա հայկական կողմի համար կլինի մեծ ձեռքբերում: Երկաթգծի բացումը նաև մեծ օգուտ կտա Վրաստանին: Եթե Իվանիշվիլին ուզում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, առաջին հերթին նկատի ունի տնտեսական շփումները, վրացական ապրանքը ռուսական շուկայում իրացնելը: Իսկ երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումները շատ ավելի մատչելի են, քան լաստանավերով ու բեռնատարներով փոխադրումները: Վրաստանը նաև կշահի, որովհետև հայկական կողմը հսկայական մուծումներ է կատարում երկաթուղային բեռնափոխադրումների ժամանակ:

– Վրաստանում Սաակաշվիլիի ռեժիմի ժամանակ արմատացավ թուրք-ադրբեջանական տանդեմը: Նոր իշխանություններն ինչպե՞ս կարող են դրա դեմն առնել:

– Նոր իշխանություններն իրենց քարոզարշավի ժամանակ էապես քննադատել են Սաակաշվիլիի ռեժիմի այդ գործելաոճը՝ և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ կապված: Ընդհանրապես նոր իշխանությունները Սաակաշվիլիի վարած արտաքին քաղաքականությունը Արևմուտքի և ԱՄՆ-ի մասով պաշտպանում են, բայց գլոբալ առումով՝ քննադատում: Նոր իշխանությունների քաղաքականությունը հուսով ենք` կբերի թուրք-ադրբեջանական գործոնի նվազեցմանը տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում