Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

The Wall Street Journal. Թուրքիան չի խանգարի ՆԱՏՕ-ին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան հանդես չի գա ընդդեմ անվտանգության այն միջոցառումների, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը հարմար է համարում իրականացնել: Դա, նրա խոսքերով, «բացառված է»: Դրանով Թուրքիան, հավանաբար, հրաժարվում է բոլոր տեսակի գործողություններից, որոնք կարող էին արգելափակել հակահրթիռային վահանի ստեղծումը, որն առաջարկում է Միացյալ Նահանգներն այս դաշինքին:
Դավութօղլուն ներկայացրել է այն երեք սկզբունքները, որոնց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պատրաստվում է հետեւել` հակահրթիռային վահանի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս: Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Չինաստան կատարած այցելության ժամանակ:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կհավաքվեն Լիսաբոնում այս տարվա նոյեմբերի 19-ին` քննարկելու համար այս հարցը: Քանի որ բոլոր որոշումներն այդ կազմակերպությունում ընդունվում են կոնսենսուսով, ապա անհրաժեշտ է բոլորի հետ համաձայնեցնել նրանց դիրքորոշումը:
«ՆԱՏՕ-ն պետք է հաշվի առնի անդամ բոլոր երկրների անվտանգության խնդիրները (հետեւաբար` Թուրքիայի համար անընդունելի կլինի, եթե ինչ-որ երկրներ դուրս մնան այս համակարգից»,- ասել է նա` դրանով իսկ հաստատելով, որ Թուրքիան պահանջում է, որպեսզի Թուրքիայի ամբողջ տարածքի անվտանգությունն ապահովվի:
Ըստ դիվանագետների` հակահրթիռային համակարգի տեղադրման համար Թուրքիան նախընտրելի, բայց ոչ միակ երկիրն է: Այն սահմանակից է Իրանին, այդ իսկ պատճառով նրա թեկնածությունը հետաքրքրություն է առաջացրել:
Ըստ Դավութօղլուի` նա չի պատրաստվում դառնալ ճակատային երկիր, ինչպես դա սառը պատերազմի ժամանակ էր: «Մենք վտանգ չենք տեսնում, որը կարող էր գալ հարակից տարածաշրջաններից` ներառյալ Իրանը, Ռուսաստանը եւ Սիրիան, ինչպես նաեւ մեր մյուս հարեւանները»,- ասել է Դավութօղլուն: Ըստ նախարարի` ՆԱՏՕ-ն պետք է բացառի Թուրքիայի հակադրումը ինչ-որ երկրների. «Մենք չենք ցանկանում, որպեսզի մեր շուրջը ձեւավորվի գոտի կամ սառը պատերազմի հոգեբանություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում