Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Եվրոպան անհանգստացած է Ուկրաինայում ընտրությունների ընթացքով:
Այս մասին Բիլտդը ասել է Բիսբի քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում:
«Նախնական զեկույցը անհանգստանալու տեղիք է տալիս»,- ասել է Բիլտդը:
Նախարարը զգուշացրել է, որ ընտրություններն արդար ճանաչելու համար բավարար չեն միայն ընտրությունների գնահատականները:
« Յուլիա Տիմոշենկոյի գործն անպայման կազդի գնահատականի վրա»,- նշել է Բիլտդը:
«Կառավարությունը պետք է հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում կողմնորոշվի ուղղության հարցում: Այսօր վիճում են՝ արդյոք Ուկրաինան շարժվում է դեպի արևե՞լք, թե՞ դեպի արևմուտք: Ես տեսնում եմ, որ Ուկրաինան շարժվում է ներքև: Դա մեզ անհանգստացնում է»,- հավելել է Բիլդտը:









































