Անցած հինգշաբթի Միացյալ Թագավորությունում ապրանք տեղափոխող գնացքից գողացվել է հակատանկային ականների մի քանի արկղ, որոնք բրիտանական զորքերը կիրառում են Աֆղանստանում:
Զինամթեքը գողացվել է երկրի արևմուտքում: Տասը կորած բեռնարկղերից յոթը գտնվել է մոտակայքում:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ` գողացված ականները անմիջական վտանգ չեն ներկայացնում, քանի որ դրանցում բացակայում են դետոնացիայի համար անհրաժեշտ տարրերը:










































