Գվիենա-Բիսաուի զինված ուժերը հայտարարել են, որ ձերբակալվել են սպայի, ով ենթադրաբար զինվորական հեղաշրջում նախապատրաստած խմբավորման գաղտնի առաջնորդն է եղել:
Իշխանությունների տեղեկատվության համաձայն` հենց նա է մեկ շաբաթ առաջ կազմակերպել Գվինեա-Բիսաուի բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկի վրա հարձակումը:
«Մենք ձերբակալել ենք կապիտան Պանսո Ն’Չամուին` հոկտեմբերի 21-ի հարձակման կազմակերպչին»,- մեջբերում է Agence france-Presse-ը զինվորական ներկայացուցչի խոսքերը:
Գվինեա-Բիսաուն փոքր պետություն է Աֆրիկայի արևմտյան ափին: 2012թ. ապրիլից երկիրը փաստացիորեն կառավարվում է զինվորական խունտայի կողմից, որն իշխանությունը գրավել էր ռազմական հեղաշրջման միջոցով:










































