Նոր «հոսքային» երաժշտական ծառայություն ստեղծելու հարցով Apple-ի բանակցությունները խոշորագույն ձայնագրող լեյբլների հետ, հնարավոր է, արդեն մոտ են ավարտվելուն, հայտնում է Bloomberg-ը: Տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ վերջին շաբաթներին «խնձորային» ընկերության Կուպերտինոյի շտաբ-բնակարան են այցելել Universal Music Group-ի, Warner Music-ի и Sony-ի ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ բացի դրանից` Apple-ը մտադիր է հատուկ հավելված ստեղծել iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների և iPod touch մեդիափլեյերների համար: Բրաուզերում օնլայն ռադիո չի լինի: Հնարավոր է` դրա թողարկման մասին հայտարարվի 2013-ին:
Ըստ շշուկների` Apple-ի վիրտուալ ռադիոկայանը կօգտագործի ավտոմատ կերպով գեներացվող փլեյլիստեր, որոնց բովանդակությունը կախված է երգից, երգչից կամ երաժշտական ժանրից: Օգտագործողը կկարողանա ձեռք բերել հոսքային ռեժիմով լսած երգը, իսկ մնացած լսված երգերը հետո կհայտնվեն ավտոմատ կերպով կազմվող երգերի ցուցակներում:
Apple-ի նոր ծառայությունը կդառնա Pandor-ի` 2000-ին թողարկված օնլայն ծառայության ուղղակի մրցակիցը: Ըստ շշուկների` այդ ընկերության բաժնետոմսերը Նյու Յորքի բորսայում էժանացել են 12%-ով` մինչև 8,20 դոլար յուրաքանչյուրի համար: Տարեսկզբից Pandora-ի բաժնետոմսերն էժանացել են 18%-ով:








































