Սիրիայում զինադադարը փաստացիորեն խախտվել է, մարտերը շարունակվում են: Նման կարծիք են հայտնել սիրիացի իրավապաշտպանները: Նրանց տեղեկատվության համաձայն` շաբաթ օրը երկրի տարբեր շրջաններում շարունակվել են բախումները: Դամասկոսի արվարձանում ութ մարդ է զոհվել կառավարական ուժերի ավիահարվածի հետևանքով:
Հալեպում մոտ 30 մարդ է զոհվել ապստամբների և անջատողական խմբավորումներից մեկի հետ կապ ունեցող քուրդ աշխարհազորայինների միջև բախումների հետևանքով:
Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտող կողմերը համաձայնության էին եկել Իդ ալ-Ադհա իսլամական տոնի ժամանակ ժամանակավոր հաշտություն հաստատելու հարցում:











































