Ֆրանսիայի հարավում սրով զինված գողը հարձակում է գործել Credit Agricole բանկի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Թուլուզ քաղաքում:
Բացումից անմիջապես հետո, գալով բանկի բաժանմունքներից մեկը, նա հանել է սուրը և հրացանը: Բանկի աշխատակիցներին սպառնալով՝ նա պահանջել է փողերով լցնել իր հետ բերված պայուսակը: Արդեն շենքից դուրս գալու ժամանակ՝ հանցագործը հանդիպել է բանկի կառավարչին: Գողը սրով վիրավորել է նրան, որից հետո անհետեցել՝ թողնելով փողերով պայուսակը:
Թուլուզում օպերացիա է իրականացվում ոչ հմուտ, սակայն շատ վտանգավոր գողին գտնելու համար:









































