Հայտնի է, որ կանանց մեծ մասը սեքսուալ չի համարում տղամարդկանց գուլպաները: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց 90%-ը ցնցված է եղել իրենց զուգընկերների գուլպաների վիճակից: Պարզվել է, որ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը հագնում է 3 տարվա կամ ավելի հին գուլպաներ և չափազանց հազվադեպ է գնում խանութ` նորը գնելու: Ավելին` տղամարդկանց երեք քառորդը խոստովանել է, որ տարբեր զույգերի գուլպաներ են հագնում, երբ զույգ գուլպաներից մեկը վնասվում է:
Հետազոտությունը պատվիրած գուլպաների վաճառքի ոլորտի փորձագետները դրա արդյունքները «ցնցող» են համարել: Որոշ ոճաբաններ նույնիսկ մի քանի տարվա գուլպաները համեմատել են թունավոր թափոնների հետ: Իրավիճակը շտկելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս զուգընկերոջ զգեստապահարանի վրա ուշադրություն դարձնել կանանց, որոնցից շատերն առանց այն էլ ստանձնում են այդ պարտականությունը, գրում է Raut-ը:








































