Ինդոնեզիայի ոստիկանությունը կալանավորել է 11 ենթադրյալ ահաբեկչի, որոնց կասկածում են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում կազմակերպելու փորձ նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է rus.ruvr.ru-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
«Խմբի նպատակն էր հարձակվել Ջակարտայում ԱՄՆ դեսպանության ու Յավա կղզու արևելքում Սուրաբայա քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա»,- լրագրողներին հայտնել է ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչ Սուխարդի Ալիուսը:
Նա չի մանրամասնել, թե կասկածյալները երբ էին պատրաստվում հարձակվել դիվանագիտական ներկայացուցչության վրա:










































