Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) անցյալ տարվանից կանխել է մոտ 20 ահաբեկչություն ընդդեմ Աֆղանստանում գերմանական զինծառայողների: Ինչպես այսօր հաղորդել է «Ֆոկուս-օնլայն» պարբերականը, տվյալները ներկայացրել է ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը:
Հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ BND-ն անցած շաբաթ մասնակցել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկի` Քունդուզ նահանգի «ստվերային նահանգապետ» Աբդուլ Ռահմանի ձերբակալմանը: Ռահմանը ձերբակալվել է բունդեսվերի էլիտար ջոկատի և աֆղանական բանակի կողմից:
BND-ն աշխարհի ամենահզոր հատուկ ծառայություններից մեկն է, գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերի վարչության վերահսկողության ներքո և ունի մոտ 7 հազար աշխատակից:









































