Բարեփոխիչ Մարտին Լյութերի հայրենիքը համարվող գերմանական Վիտենբերգ քաղաքի քաղաքային խորհուրդը, որը պարբերաբար հանձնում է «Անվախ խոսքի» մրցանակը, առաջարկել է այս մրցանակով պարգևատրել ռուսական պանկ խմբին՝ Pussy Riot-ին:
Դա վեճ է հարուցել գերմանացի քաղաքական գործիչների ու թեոլոգների շրջանում. ինչպես գնահատել խմբի ելույթը Փրկչի տաճարում՝ որպես աստվածանարգությո՞ւն, թե՞ Պուտինի քաղաքականության դեմ անվախ բողոքի դրսևորում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Քննարկումն սկսել է նախկին ԳԴՀ-ական իրավապաշտպան ու աստվածաբան Ֆրիդրիխ Շորլեմմերը, որը խմբի ակցիան որակել է որպես «աստվածանարգություն»: Նրան աջակցել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու անդամներից Զիգֆրիդ Կասպարիկը:
Նշենք, որ մրցանակը հանձնվում է ոչ թե պարտաճանաչ ու խոնարհ քաղաքացիներին, այլ մարդկանց, ովքեր ցուցաբերել են քաղաքացիական քաջություն՝ ելույթ ունենալով ընդդեմ քաղաքական ու հասարակական անօրինությունների:
Հայներ Հայսլերը՝ կաթոլիկ ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին գլխավոր քարտուղարը, հայտարարել է, որ «Հիսուսը կլիներ աղջիկների կողմից»:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2013թ. Այսլեբենե քաղաքում, որտեղ ծնվել է Մարտին Լյութերը:










































