Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և նրա արվարձանում շաբաթ օրն իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` իրանցի ուխտավորներ: Եվս 25 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրը:
Առաջին պայթյունն իրականացվել է Իրաքի Թաջի քաղաքում՝ Բաղդադից 20 կմ հյուսիս: Գործակալության աղբյուրների համաձայն՝ ահաբեկիչները ռումբն ամրացրել են Իրանից ուխտավորներ տեղափոխող ավտոբուսին: Պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 12 մարդ:
Եվս մեկ ահաբեկչություն իրականացվել է Բաղդադի հյուսիս-արևելքում, որտեղ ռումբը գործի է դրվել բանուկ շուկայում: Այս պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 13 մարդ:
Այս օրերին մուսուլմանները նշում են Իդ Ալ-Ադհա տոնը: Սովորաբար տոն օրերին Իրաքում ավելանում են ահաբեկչությունները:










































