Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը ենթադրում է, որ Սիրիայի ընդդիմությունը խախտել է հրադադարը, որը հայտարարվել էր մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Արևմտականները դարձյալ արգելափակեցին ՄԱԿ-ի ԱԽ-ում Դամասկոսի ահաբեկչության դատապարտումը, իսկ ընդդիմությունը խախտեց հրադադարը: Ակնհայտ է, որ դա ուղղված է բռնության շարունակմանը»,- գրել է Գատիլովը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհվել է 146 մարդ: Մասնավորապես, ուրբաթ Դամասկոսի հարավում ահաբեկչություն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել ավելի քան 30 մարդ:







































