Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Բիշքեկում անցկացվել է ՀԱՊԿ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների 12-րդ նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ղեկավար իրավասու մարմինների համակարգող խորհրդի հերթական` տասներկուերորդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ էին մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012 թվականին ծավալած գործունեությունը, 2013 թվականի աշխատանքների հեռանկարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքային խմբերի ամփոփումները, «Կանալ-Արևելք» տեղական օպերատիվ միջոցառման արդյունքները, «ԳՌՕՄ-2012» օպերատիվ-տակտիկական ուսուցման արդյունքները, «Կանալ» օպերատիվ միջոցառման շրջանակներում հատուկ տեղական միջոցառումների անցկացումը, ինչպես և «Կանալ» միջոցառման շրջանակներում Աֆղանստանի իրավասու մարմինների հետ միջոցառումների անցկացումը:

Նիստի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել`

-շարունակել զարգացնել ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների օպերատիվ ստորաբաժանումների միջև գործնական համագործակցությունը, ուղղված աֆղանական թմրամիջոցների արտադրման հակազդմանը, թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերմանը,

-շարունակել անցկացնել «Կանալ» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացումը,

-մշակել 2013-2017 թթ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծ:

Նիստի ժամանակ հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամ-պետությունների Քարտուղարության կողմից ներկայացված առաջարկությունը` ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ տեսակների հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի և ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի միջև փոխգործակցության Հուշագրի ստորագրումը:

Նիստի շրջանակներում ընդունվել են հետևյալ որոշումները`

-աշխատանքային խմբերում կատարված նշանակումների,

-ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդին կից ստեղծված կանխարգելման ոլորտում միջգերատեսչական համագործակցության աշխատանքային խմբի կանոնադրության հաստատման,

-աշխատանքային խմբերի 2013 թվականի հիմնական միջոցառումների պլանների հաստատման,

-Աֆղանստանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի նախարարության մասնակցությունը «Կանալ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառմանը մշտական մասնակցելու հիմունքներով,

-ՀԱՊԿ անդամ-պետությունների շրջանակներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակի վերաբերյալ ամփոփ վերլուծական տեղեկատվության պատրաստման վերաբերյալ:

Նիստի անցկացման վերաբերյալ Խորհրդի Նախագահի կողմից ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում