Իրանական Asriran լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան ժամը 07.40-ին վթարի է ենթարկվել Թեհրանից Ջուլֆա մեկնող գնացքը: Նշվում է, որ վթարի պատճառը եղել է մի հովիվ, որի գառների հոտը հայտնվել է գնացքի ճանապարհին:
Հոտի հետ բախման հետևանքով տուժել է նաև հովիվը, ով ոտքերի շրջանում վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության աշխատակիցները հոսպիտալացրել են նրան: Բախման հետևանքով սատկել է 7 խոշոր եղջերավոր անասուն:










































