Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է թուրք ժողովրդին` հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի կապակցությամբ:
Իր ուղերձում Քլինթոնը նշել է, որ երկու ազգերը սերտորեն համագործակցում են միմյանց հետ, աջակցում են աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական բարօրության զարգացմանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տարի բոլորել է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 60-ամյակը:
Քլինթոնը հավելել է, որ իրենք Թուրքիայի հետ սերտորեն համագործակցում են PKK-ի նման սպառնալիքների և ահաբեկչության դեմ պայքարում: Քլինթոնն իր գոհունակությունն է հայտնել, որ թուրք ժողովուրդն ապաստան է տվել ավելի քան 100,000 սիրիացի փախստականների, որոնք սիրիական զուլումի պատճառով փախել են Թուրքիա:







































