Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վերջիններս հանդիպումից հետո այցելելու են Երևան և Բաքու: Այցի հիմնական նպատակը բանակցային գործընթացում առկա անհարթությունների վերացումն է և բանակցությունների վերականգնումը:









































