Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 13-րդ տարելիցը, երբ Աժ դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
«Ժողովուրդ»-ը ցավով արձանագրում է, որ այս զարհուրելի ոճրագործությունից 13 տարի անց դեռ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը`ովքեր էին կանգնած Նաիրի Հունանյանի բանդայի թիկունքին, ովքեր էին սպանդի իրական կազմակերպիչները, ինչու ԱԱԾ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղյակ չէր ու չկարողացավ կանխել այն: Այս հարցերին պատասխան չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին են նրանք, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդեցին հենց այս ոճրագործությունից հետո: