Ֆրանսիայում հրեա ուսանողների միությունը Twitter-ի պատասխանատուներից պահանջում է ցանցից հեռացնել հակասեմիտական բովանդակությամբ հաղորդագրությունները: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են տարբեր վիրավորական թվիթներ և հրեաների ու Հոլոքոստի վերաբերյալ կատակներ:
Վերջին շրջանում հրեական թեմաներով կատակները շատ տարածված են դարձել:
Մի խումբ ակտիվիստներ հայտարարել են, որ առանց որևէ գործողությունների դիմելու կսպասեն վիրավորական հաղորդագրությունների վերացմանը: Twitter-ի ներկայացուցիչներն այս հարցի առնչությամբ որևէ մեկնաբանություն չեն արել:








































