Հավանայում 77 տարեկան հասակում վախճանվել է կուբացի ամենահայտնի այլախոհներից մեկը՝ Էլոյ Գուտերիես Մենոյոն: Նա 1959 թ. հեղափոխության ժամանակ Ֆիդել Կաստրոյի համախոհներից է եղել, սակայն ավելի ուշ նրա դեմ մի անհաջող զինված հեղաշրջում է կազմակերպել, որից հետո ձերբակալվել է:
Մենյոն 22 տարի ազատազրկման մեջ է անցկացրել, նա բանտից դուրս է եկել միայն 1986 թ., այնուհետև տեղափոխվել է Մայամի, որտեղ հիմնել է խումբ, որը զբաղվել է կուբացի արտագաղթյալների և ռեժիմի միջև երկխոսություն հաստատելու խնդիրներով:
2003 թ. այլախոհը վերադարձել է Կուբա, որտեղ նրան թույլ են տվել մնալ՝ անտեսելով իշխանության դեմ նրա հաճախակի ելույթները։








































