Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աշխատակից Գաուրի Նանդան ստեղծել է մի անսովոր զարթուցիչ, որը փախչում է և թաքնվում… եթե դուք ժամանակին չեք արթնացել:
Սովորաբար զարթուցիչի առաջին ազդանշանից հետո մարդիկ ուզում են մի քիչ էլ քնել:Սակայն այս հրաշքի հետ դա տեղի չի ունենա, քանի որ Clockly-ն կթռչի պահարանի վրայից և կթռչկոտի` անընդհատ բախվելով տարբեր իրերի՝ մինչև կանգ առնելու համար համապատասխան վայր գտնի: Այդ ժամանակ նրա ձայնը կտրելու համար դուք ստիպված կլինեք անկողնուց վեր կենալ. արդյունքում կարթնանաք:
Եվ որ ամենահետաքրքիրն է, Clockly-ն ամեն անգամ նոր տեղ է փախչում, ինչը թույլ է տալիս նրան ավելի արդյունավետ աշխատել և ձեզ անպայման արթնացնել:










































