Porsche ընկերությունը թողարկել է Panamera մոդելի հատուկ տարբերակը: Հայտնի ավտոարտադրողը հղկումներ է մտցրել դիզայնում` վերածելով այն «պլատինե» մոդելի: Նոր տարբերակը ձեռք բերել հնարավոր կլինի արդեն հաջորդ տարում:
Սուպերավտոմեքենան վաճառքում է հայտնվելու երկու տարբերակով` սովորական և լիաքարշակ: Առաջինն արժենալու է 80,5 հազար դոլար, իսկ երկրորդը` 84,6 հազար դոլար:
Porsche Panamera Platinum Edition մոդելը շատ էլեգանտ տեսք ունի: Կողային հայելիների կաղապարները, հետևի դիֆֆուզորը և կողային օդամղիչները ներկված են արծաթե-պլատինե գույնով (այստեղից էլ անավանումը):
Մեքենան համալրել են 19 դյույմանոց Panamera Turbo անվասկավառակներով, առջևի բիքսենոնային լուսարձակներով, կայանման բարձրակարգ համակարգով և բացառիկ Porsche Communication Management մուլտիմեդիական համակարգով:
Սուպերավտոմեքենայի սրահը երկու գույն ունի` կաթնագույն և սև: Մուտքերի մոտ Panamera Platinum Edition ապրանքանշանով գրություններ են, բացի դրանից, ավտոմեքենայի բոլոր չորս նստատեղերին պատկերված կլինի Porsche–ի ապրանքանշանը: Գնորդի ցանկությամբ մեքենան կարող է ունենալ առաջրկվող հինգ գույներից որևէ մեկը:










































