Reuters-ի հաղորդմամբ` թուրք-սիրիական սահմանին մարտ է ընթանում:
Հարամ քաղաքի մերձակայքում գնդացրի չդադարող կրակ և պայթյուններ են լսվում:
Դեռևս պարզ չէ, թե ով է խախտել զինադադարը, որը կնքվել էր մահմեդական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ խաղաղություն պահպանելու նպատակով:
Լուրերն այն մասին, որ Հարամում մարտ է ընթանում, հաստատում են թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Բեսասլան գյուղի բնակիչները։








































