Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է «երկիր-երկիր» դասի հրթիռի մշակումը, որի գործունեության հեռահարությունը կազմում է 200 կիլոմետր: Նոր հրթիռն արդեն իսկ համալրել է երկրի ցամաքային զորքերի սպառազինությունը:
Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունի խոսքերով՝ թուրքական TÜBİTAK գիտահետազոտական կազմակերպությունը անցում է կատարում 500 կիլոմետր շառավղով հրթիռի մշակմանը.
«Մենք օժտված ենք այդպիսի հրթիռների մշակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով: Այն թիրախի վրա է ուղղվում GPS-ի ու տեղանքի քարտեզի օգնությամբ»:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Թուրքիան մտադիր է ստեղծել մինչև 2500 կիլոմետր հեռահարության հրթիռներ:










































