Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Դամասկոսի ռուս ուղղափառ եկեղեցին ժամանակավորապես դադարեցնում է պատարագներ մատուցել:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, եկեղեցու կայքում նշվում է, որ առաջացած ռազմաքաղաքական իրավիճակը ուղղակի սպառնալիք է ներկայացնում Սիրիայի ռուսալեզու քաղաքացիների անվտանգությանը, ուստի ծիսական արարողությունները ժամանակավորապես կդադարեցվեն:
Պատարագների մատուցումը կվերականգնվի այն ժամանակ, երբ իրավիճակը փոխվի դեպի լավը:









































