ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որի համաձայն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում, և ընդգրկվել է նոր բնագավառ` «Աստվածաբանություն»: Այն ընդգրկվել է «Աստվածաբանություն» և «Կրոնի տեսություն և պատմություն» մասնագիտություններով:
ՀՀ ԿԳ նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միաժամանակ, «Փիլիսոփայական գիտություններ» բնագավառի մասնագիտությունում մնացել է միայն «Կրոնի փիլիսոփայություն» ձևակերպումը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































