Monday, 06 05 2024
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ

Եզրաս Սրբազանը մեկնել էր Լատվիա

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը մարտի 9-ին մեկնեց Ռիգա` մասնակցելու Լատվիայի և Հայաստանի նախագահների հետ հանդիպմանն ու պաշտոնական ճաշկերույթին:

Մինչ պաշտոնական հանդիպումը Սրբազան հայրը Ռիգայի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիպեց հայ համայնքի հետ, մասնակցեց հոգևոր ժողովին, որտեղ քննարկվեցին նորակառույց եկեղեցու օծման, եկեղեցու հովանու ներքո գործող կիրակնօրյա դպրոցի գործունեության և համայնքային կյանքի աշխուժացման հետ կապված հարցեր: Հանդիպման եկած բազմաթիվ հայ հավատացյալներին Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց` հորդորելով ապրել եկեղեցու շուրջ համախմբված, քրիստոնեական այն արժեքներով, որոնցով ապրել ու արարել են մեր նախնիները:

Երեկոյան Սրբազան հայրը մասնակցեց երկու նախագահների և պաշտոնական այրերի հետ հանդիպմանն ու ճաշկերույթին:

Հաջորդ օրը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, համայնքի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանի, բարերարների, ծխական խորհրդի անդամների, բարեպաշտ հավատացյալների հետ Սբ. Գր.Լուսավորիչ եկեղեցում դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատվիրակության մյուս անդամներին: Եկեղեցում համատեղ գոհաբանական աղոթք կատարվեց: Սրբազան հայրը ողջունեց նախագահին և նրան ուղեկցող պետական այրերին, ապա հավատացյալներին իր խոսքն ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսելով համայնքի մասին` նախագահը հիշեց, որ իր նախարարության տարիներին Ռիգայում եկեղեցու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չէին, իսկ այսօր, շնորհիվ ռուսահայոց առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ջանքերի, ոչ միայն կանգուն է եկեղեցին, այլև ձևավորվել է եկեղեցասեր, համերաշխ համայնք: Նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայի Սբ. Գր.Լուսավորիչ եկեղեցուն նվիրեց քարե մանր կտորներով և յուղաներկով պատրաստված «Թուղթ խաչքար»:

Հյուրերին աղ ու հացով դիմավորած կիրակնօրյայի սաները արտասանեցին ու երգեցին հայրենիքի մասին երգեր: Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը սաներին հորդորեց նախանձախնդիր լինել հայերենի իմացության և պահպանության գործում, սիրել Հայոց Եկեղեցին, լինել հայրենիքի և Սբ. Էջմիածնի արժանավոր զավակը:

Մարտի 10-ին Եզրաս Սրբազանը վերադարձավ Մոսկվա:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի
Հայոց թեմի մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում